«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Շատ լուրջ կոլապսից առաջ

Շատ լուրջ կոլապսից առաջ
09.04.2025 | 21:58

Ենթադրում եմ, որ այս օրերին ինչ ասես քննարկվելու է բացի` երեկ երեկոյան հրապարակված վիճակագրական սարսափելի տվյալներից:

Արդյունաբերությունը փլուզվել է 30%-ով, արտաքին առևտուրը` 70%-ով, բյուջեում կատաստրոֆիկ վիճակ է: Սրանք բռնել, անցած տարվա հարկային եկամուտները գցել են էս տարվա առաջին ամիսների վրա, որ կարողանան գոնե իրանց լափը ապահովեն, իսկ մնացած բոլոր ծախսերը 20% թերակատարեն: Փետրվարին պետական ապարատի աշխատավարձերն ու պարգևավճարներն են աճել 13%-ով, սուբսիդիաները` 21%-ով, խորհդավոր «այլ ծախսերը»` 34%-ով: Իսկ, օրինակ, նպաստները էականորեն կրճատել են, որովհետև էլեկտորատը կարևոր է, բայց ոչ այնքան, որքան սեփական թիմի լափը... Էլեկտորատին կարելի ա վերջի վարիանտ ծեծել, իսկ եթե պարգևավճարներին ու սուբսիդիաներին կպնես, կարող ա ծեծողների թիմը քո դեմ դուրս գա:

Այսինքն, շարքային չինովնիկությանը մի երկու կոպեկ ավելացրել են, իրենց` «պերվի կրուգի» լափաման հանդիսացող սուբսիդիաներն ու «այլ ծախսերը» հանել երկինք, իսկ մնացած երկիրը կարա սովից մեռնի:

Վիճակագրական աճպարարությամբ ցույց են տվել, որ փետրվարի բյուջեի պակասորդը ընդամենը 28 մլրդ է, բայց իրականը, ըստ ամենայնի, մոտ 70-100 մլրդ է (եթե հանենք ԱԱՀ-ի ու շահութահարկի անոմալիաները): Մինչդեռ ողջ տարվա նախատեսված պակասորդը մոտ 600 մլրդ էր, որն ինքնին աներևակայելի մեծ թիվ է...

Նույնիսկ եթե սա հենց էսօր հրաժարական տա, ես չեմ պատկերացնում ինչ պիտի անի հաջորդ իշխանությունը, որպեսզի երկիրը փրկի տոտալ կոլապսից:

Համենայն դեպս հարկատուները պիտի մոտ ժամանակներս սպասեն աննախադեպ հարկային տեռորի:

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1932

Մեկնաբանություններ